Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ երկիրը ներկայացնում է «տրոյական հեծանիվը»

Երբ երկիրը ներկայացնում է «տրոյական հեծանիվը»
21.10.2024 | 15:15

Հետևում եմ ձևաչափերի մասին բանավեճին, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացի համար ո՞ր ձևաչափն է ավելի նախընտրելի՝ Արևմու՞տքը, Արևե՞լքը, Հյուսի՞սը, Հարա՞վը, 3+3-ը՞, ֆլա՞նը, թե՞ ֆստանը: Այդ բանավեճն իհարկե անհրաժեշտ է, բայց չմոռանանք, էլի, որ ինչ ֆորմատով էլ այն լինի՝ ով է ներկայացնում մեր երկիրը: Ով է երկիրը հասցրել այս վիճակին և ով է արտաքին աշխարհում ոտնաշորի կարգավիճակ ձեռք բերել: Ուզում եք այլմոլորակային ֆորմատ տեղափոխեք, միևնույն է, եթե երկիրը պետք է ներկայացնի տրոյական հեծանիվը, արդյունքը պարզ է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5080

Մեկնաբանություններ